Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հայաստանից եզդիներն արտագաղթում են նույն պատճառներով, ինչ` հայերը. այսօր լրագրողներին ասաց Հայաստանում եզդի համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը:
Ըստ նրա` 60 հազարանոց եզդի համայնքի 30 տոկոսն արտագաղթել է վերջին 10 տարիների ընթացքում: Համայնքի ղեկավարն իր անհանգստությունը հայտնեց եզդիների արտագաղթի նման արագընթացության կապակցությամբ:
«Եզդիների ազգային ինքնության պահպանման համար ամենանպաստավոր երկիրը աշխարհում Հայաստանն է, այլևս ոչ մի երկրում եզդիները նման արտոնություններ չունեն, ինչպես Հայաստանում»,- ընդգծեց Ազիզ Թամոյանը և կոչ արեց համայնքի անդամներին` չհեռանալ Հայաստանից:
Բանախոսն իր մտահոգությունը հայտնեց նաև Հայաստանի եզդիների քրդացման կապակցությամբ: Ըստ նրա` 6 համայնքների եզդիական դպրոցներից, առանց իրեն տեղյակ պահելու, կիրառությունից հանել են եզդիերենի և եզդի ժողովրդի պատմության դասագրքերը, դրանք փոխարինել քրդական դասագրքերով:
Yerkir.am-ի թղթակցի հարցին, թե ովքերն են կանգնած դրա ետևում` արտաքի՞ն, թե՞ ներքին ուժեր, Ազիզ Թամոյանը դժվարացավ հստակ պատասխանել: «Մենք արդեն դիմել ենք ՀՀ կառավարություն, որպեսզի այս խնդրին լուծում տալու համար ստեղծվի հանձնաժողով»,- ասաց նա` հավելելով, որ շատ հնարավոր է` այդ ամենը քրդական համայնքի ձեռքի գործն է` «եզդի դավաճանների հետ համագործակցությամբ»: