|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հրապարակ»-ը գրում է. «Եթե 2008թ. առցանց խաղարկության արդյունքում շահել են 1285 դիմորդներ, ապա 2014-ին՝ 2049: Սակայն շահառուների թիվն առնվազն պետք է եռապատկել ընտանիքի անդամների թվով: Այսպիսով, Հայաստանից ԱՄՆ միայն «Գրին քարտ» օրինական խաղարկությամբ 2014-ին արտագաղթել է 2049 ընտանիք, այսինքն՝ առնվազն 6147 ՀՀ արդեն նախկին քաղաքացի: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի դեպքում այս թիվը 2014-ին 454 է, Վրաստանում՝ 804, իսկ Ռուսաստանում՝ 4103 ընտանիք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։