Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեւանի քաղաքացիների 46 տոկոսը ցանկանում է հեռանալ Հայաստանից: Տղամարդկանց 50 տոկոսն է ցանկանում հեռանալ, կանանց՝ 42,4 տոկոսը, 18-29 տարեկան երիտասարդների 52 տոկոսը, տարեցների՝ 40 տոկոսը: Իհարկե, ցանկություն հայտնողներից ոչ բոլորն են հեռանում երկրից, սակայն փաստ է, որ բնակչության մոտ կեսը չի ուզում ապրել Հայաստանում: Այս հարցումն անցկացվել է Երեւանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Երեւանի 1000 քաղաքացիների շրջանում, մայիսի 15-ից 25-ը:
Միայն 2013թ. հունվար-մարտ ամիսներին երկիրը լքել է 35 հազար մարդ՝ 10 հազարով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը արտագաղթի 4 հիմնական պատճառ նշեց՝
աշխատանք չկա - 31,7 %,
հեռանկար չկա - 29,6%,
արդարություն չկա - 19,3%,
ապրուստ չկա - 17,2%:
Հարցվածների կեսից ավելին նշել են` կցանկանային, որ իրենց երեխաներն ապրեն արտասահմանում:
Լուսանկարը՝ armenianow.com-ի