|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել 1915 թվականին տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրելու համար ստեղծել համատեղ հանձնաժողով: Ըստ թուրքական «Gazetevatan» լրատվամիջոցի՝ լրագրողների հետ զրույցում թուրք նախարարը ողջունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը չեղարկելու մասին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի ընդունած որոշումը:
Բացի այդ Չավուշօղլուն գոհունակությամբ է ընդունել այն փաստը, որ Դանիայի խորհրդարանի կողմից 1915 թ. վերաբերյալ ընդունած բանաձևում չի կիրառվել ցեղասպանություն եզրույթը: Հայաստանին ուղղված կոչում, Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասում է. «Մենք միշտ Հայաստանին ասում ենք, որ եթե հավատում եք ինքներդ Ձեզ, ապա եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք: Այլ երկրներից էլ գիտնականներ թող մասնակցեն: Բոլոր արխիվները թող բացեն, դրանից հետո մենք կընդունեք ի հայտ եկած ցանկացած արդյունք:
Սակայն մինչև օրս Հայաստանը դրան չի գնացել: Ինչո՞ւ: Իրենք էլ գիտեն, որ ցեղասպանություն չի եղել, բայց արտասահմանյան լոբբիստական ուժերի հետ շարունակում են համագործակցում Թուրքիայի դեմ»: Չավուշօղլուն, շարունակելով առաջ քաշել անհեթեթ պնդումներ, նույնիսկ հայտարարել է, որ հայկական սփյուռքը համագործակցում է գյուլենական համայնքի հետ, որը Թուրքիայում որակվում է որպես ահաբեկչական կազմակերպություն: