կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-05 15:15
Մշակույթ

Չարենցի տուն-թանգարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից անմասն չի մնա

Չարենցի տուն-թանգարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից անմասն չի մնա

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, նախատեսում է կյանքի կոչել մի շարք միջոցառումներ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ նախատեսված ծրագրերի մեկնարկն արդեն տրվել է հունվարին` «1915-ի եղեռնը և Չարենցը» խորագրով միջոցառմամբ, և շարունակվելու է մինչև տարեվերջ:

 

«Ունենալու ենք ցուցահանդեսի բացում, «Եղել ենք, կանք, կլինենք» խորագրով գրական-երաժշտական երեկո, ինչպես նաև նախատեսում ենք Սվետլանա Նավասարդյանի համերգը, կհնչեն բացառապես Կոմիտասի գործերը: Բացի այս` ասմունքի հանրապետական հերթական փառատոնն այս տարի կնվիրվի նահատակված արևմտահայ գրողների հիշատակին»,- ասաց տնօրենը:

 

Նա նշեց նաև, որ միջոցառումները նոր թափ կառնեն ապրիլ ամսից, քանի որ մարտ ամիսը նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան օրվան:

 

«Մենք յուրաքանչյուր տարվա սկզբին մշակույթի նախարարությանը մեր` տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի ցանկն ենք ներկայացնում: Այս տարի նախարարությունը Ցեղասպանությանը նվիրված մեր նախագծերից որոշների ֆինանսավորումն իր վրա է վերցրել»,- ասաց Հակոբյանը: