Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից անմասն չի մնա նաև Հովհ. Թումանյանի տիկնիկային թատրոնը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հայտնեց, որ թեեւ թատրոնի անձնակազմն ինչ-որ բան չի բեմադրել` հատուկ այդ օրերի հետ կապված, բայց կլինեն ներկայացումներ:
«Ես կողմնակից չեմ տարբեր առիթների կապակցությամբ ծնվող ներկայացումներին: Ներկայացումը, արվեստը, կարծում եմ, պետք է մարդուն լույս բերի և ելք ցույց տա, այլ ոչ թե հուսահատեցնի հանդիսատեսին»,- ասաց Բաբայանը:
Նա տեղեկացրեց նաև, որ օգոստոս ամսին Հայաստան կժամանի Կոստան Զարյանի թոռը` Արամ Զարյանը: Նրա հետ Իտալիայից Հայաստան կգան 15 երաժիշտներ ու դերասաններ, որոնք Զարյանի ստեղծագործությունների հիման վրա գրված մի մեծ ստեղծագործություն կներկայացնեն:
Բաբայանը նշեց նաև, որ ապրիլին կներկայացվի նաև Նարեկ Դուրյանի «Օպերացիա «Նեմեսիս» ներկայացումը: