|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տեղեկացրել էինք, որ 2015-ի դեկտեմբերին Համո Սահյանի տղան` Նաիրի Սահյանը, բարձրաձայնել էր այն մասին, որ ստիպված է վաճառել հոր արխիվները, քանի որ ուզում է Սահյանի տուն-թանգարանը բացել:
Yerkir.am-ի հետ զրույցում գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ Սահյանը մեր ամենամեծ գրողներից է, որ հավերժորեն ապրելու է:
«Շատ մեծ է Սահյանը, և նրա հետ կապված ինչ մասունք ու սրբություն կա, պետք է պահպանել: Եթե տղան որոշի էլ վաճառել արխիվը, պետություն ունենք, հարուստ մարդիկ ունենք, կարող են այն գնել»,- ասաց գրականագետը:
Գասպարյանը հիշում է` տունը, որը պետք է դառնա Սահյանի տուն-թանգարան, երկհարկանի բազալտե շենք է: «Շենքը դեռ Սահյանի օրոք կար: Սահյանին ասում էի` ինչո՞ւ վերջնական տեսքի չեք բերում, նա էլ պատասխանում էր` ով ապրելու է այնտեղ, նա էլ կանի: Տունն այժմ պետք է վերածվի թանգարանի, հարազատներից մեկին էլ նշանակեն այնտեղ համակարգող: 2014-ին լրացավ Սահյանի 100-ամյակը, ի՞նչ արեցինք: Երևի պիտի մի 100 տարի էլ սպասենք, որ խելքի գան: Մենք ամյակներ ենք սիրում, երևի 100 տարի էլ սպասենք, որ այն կառուցվի»,- ասաց գրականագետը: