|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թբիլիսիում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Արարատ»-ն առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել Թբիլիսիի «Սպարտակ»-ի հետ և պարտվել 1:2 հաշվով:
Հանդիպման սկզբնամասում մրցակիցը երկու անգամ գրավել է «Արարատ»-ի դարպասը, իսկ երկրորդ խաղակեսում արարատցիները կարողացել են կրճատել հաշվի տարբերությունը. տուգանայինից կատարած հարվածով աչքի է ընկել Դավիթ Գ. Գրիգորյանը:
Վրաստանի մայրաքաղաքում «Արարատ»-ը կանցկացնի ևս երկու հանդիպում` հուլիսի 20-ին և 23-ին, համապատասխանաբար, «Գագրա» և «Սիոնի» թիմերի հետ:
Հավելենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստներ Զավեն Բուլուտը և Ռոբին դի Լաուրոն «Արարատ»-ին կմիանան վաղը` հուլիսի 18-ին: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: