|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջության 20-րդ տուրում «Ուլիս»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Միկա»-ին: Միակ գոլը 45-րդ րոպեին հեղինակեց Արտակ Գրիգորյանը: Այս խաղից հետո «Ուլիս»-ը շարունակում է 38 միավորով ընթանալ 2-րդ տեղում: Առաջատար «Փյունիկ»-ն ունի 42 միավոր: Քիչ անց՝ ժամը 18-ին կմենկնարկի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը, և Սարգիս Հովսեփյանի թիմը հաղթանակի դեպքում միավորների տարբերությունն «Ուլիս»-ի նկատմամբ կհասցնի 7-ի:
Տուրի մյուս 2 հանդիպումները տեղի կունենան վաղը: «Գանձասար»-ը Կապանում կհյուրընկալի «Բանանց»-ին, իսկ «Ալաշկերտ»-ը Երևանում ուժերը կչափի «Շիրակ»-ի հետ: