կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-30 13:49
Սպորտ

Հրաձգություն. Քուվեյթի միջազգային մրցաշարում հայ մարզիկները մեկ մեդալ նվաճեցին

Հրաձգություն. Քուվեյթի միջազգային մրցաշարում հայ մարզիկները մեկ մեդալ նվաճեցին

Հունվարի 24-30-ը տեղի ունեցավ Քուվեյթի հրաձգության 4-րդ միջազգային Գրան պրին, որին Հայաստանից մասնակցում էին Մարիամ Միքայելյանը, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը:


Երեկ` հունվարի 29-ին, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը մասնակցել են օդամղիչ ատրճանակ 10 մ, 60 կրակոց վարժությանը: Երկուսն էլ խոցել են 566 միավոր. Զավեն Իգիթյանը 16 երիտասարդ տղաների պայքարում գրավել է 4-րդ տեղը, իսկ Նորայր Առաքելյանը 45 մեծահասակների պայքարում ՝ 19-րդ տեղը: Զավենը ռեալ շանսեր ուներ` բրոնզե մեդալ նվաճելու:


Հիշեցնենք, որ մինչ այդ Մարիամ Միքայելյանը մասնակցել էր 10 մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների մրցույթին և գրավել 3-րդ տեղը, նա 2 տասնորդականով զիջել էր 2-րդ տեղը գրաված Բոսնիա և Հերցոգովինայի ներկայացուցիչ Տատյանա Դեկանովիչին, ով խոցել էր 408,9 միավոր: 1-ին տեղը գրավել էր 411,5 մրավոր խոցած Ուզբեկստանի ներկայացուցիչ Մարգարիտա Օռլովան:

 

Հայաստանի ներկայացուցիչները հանդես եկան Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի գլխավորությամբ: