Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 21-ից 30-ն անցկացված Քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցել են 80 երկրի շուրջ 300 աշակերտ, Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր։ ՀՀ կրթության, գիտության, մակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ բրոնզե մեդալ է նվաճել Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել են գովասանագրերի։
«Մեր թիմը ղեկավարում էին Քիմիայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը և անդամ Արմեն Գալստյանը: Քիմիայի միջազգային օլիմպիադայում բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլերով՝ տեսական և փորձարարական։ Մրցույթին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 4 աշակերտ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Առջևում Աստղագիտության և Աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադան է, որն անցկացվելու է օգոստոսի 2-10-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում: