կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-22 10:03
Տարածաշրջան

Ուրուգվայի նախագահը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հանձնաժողովի պատվավոր անդամ

Ուրուգվայի նախագահը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հանձնաժողովի պատվավոր անդամ

 

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան համաձայնել է մարտի 1-ին նախագահի պաշտոնում իր լիազորություններն ավարտելուց հետո լինել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողությունները համակարգող հանձնաժողովի պատվավոր անդամ. տեղեկացնում է Asbarez-ը:

 

Այդ առաջարկը պատվիրակները նրան արել են Մոնտեվիդեոյում՝ հայ համանքի հետ հանդիպման ժամանակ: Մուխիկան, խոսելով Հայոց ցեղասպանության մասին և կարևորելով համատեղ կացության ու հանդուրժողական լինելու ունակությունը, հայտնել է, որ «նա, ով չի հարգում բազմակարծությունը, տեղ չունի այս աշխարհում»:

 

«Աշխարհում տեղի են ունենում ահռելի դեպքեր, նոր թափ է ստանում կրոնական մոլեռանդությունը»,- ասել է նա:

 

Մուխիկան հիշեցրել է նաև, որ Ուրուգվայն առաջին պետությունն է, որ ճանաչել է 1915 թվականին Օսմանյանկայսրության կողմից իրագործված հայերի Ցեղասպանությունն ու բռնի տեղահանությունը Թուրքիայի ներկայիս տարածքից: