Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատրաստվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` Հայկական սփյուռքի առաջնորդները համագործակցել են Հոլիվուդի հայտնիների և մարդու իրավունքների պաշտպանների հետ և հիմնել մրցանակ, որն ամեն տարի կշնորհվի ուրիշների կյանքը փրկելու համար իրենց կյանքը վտանգած անձանց. տեղեկացնում է The New York Times-ը:
Մարդասիրական մրցանակը, որի մասին կհայտարարվի երեքշաբթի Նյու Յորքում, Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանությունը վերապրածների և նրանց փրկողների պատմությունների միջոցով պատմության արխիվացման ապահովմանն ուղղված ծավալուն ջանքերի մաս է, որն իրականացվում է նշանավոր հայերի կողմից:
Կայքի հաղորդմամբ` հայ հովանավորները հայտնել են, որ նախաձեռնությունը կընդգծի, թե ինչպես են Ցեղասպանությունը վերապրածները, որոնց երբեմն պաշտպանել են կարեկցող թուրքերը, այնուհետև շարունակել իրենց կյանքը՝ սփռվելով ողջ աշխարհով մեկ, որոնցից շատերը հանգրվանել են Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում:
«100 կյանք» հիշատակի միջոցառումների ծրագրի համահովանավոր Ռուբեն Վարդանյանն ասել է. «Մարդասիրությունը, մեծահոգությունը, ուժն և զոհաբերությունը, որ ցույց են տվել այդքան շատ հայերի փրկած մարդիկ, մեզ ստիպում է պատմել այս պատմությունները»:
Նախաձեռնությունը կհիմնի նաև 1 միլիոն դոլար արժողության մրցանակ, որը կկոչվի «Մարդկության զարթոնքի համար «Ավրորա» մրցանակ» և կշնորհվի հաջորդ տարվանից: Հաղթողները գումարները չեն պահի, այլ կնվիրաբերեն կազմակերպությունների:
Կայքը հաղորդում է, որ Վարդանյանն ու գործընկերները համագործակցել են հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի, Դոն Չիդլիի, Բրեդ Փիթի կողմից հիմնադրված «Not On Our Watch» կազմակերպության հետ, որն աշխատում է զանգվածային վայրագությունները կանխելու ուղղությամբ: Քլունին իր հայտարարության մեջ նշել է, որ իր խումբը կիսում է հայ հովանավորների նպատակը՝ «միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել ցեղասպանության հետևանքների վրա և ձեռնարկել միջոցներ` վերջ տալու ողջ աշխարհում տեղի ունեցող զանգվածային վայրագություններին»: Մրցանակային հանձնաժողովի անդամների ցուցակը դեռ վերջնական չէ, սակայն, նշվում է, որ նրանց թվում կլինեն մարդու իրավունքների հայտնի պաշտպաններ:
«Քլունին անդրանիկ մրցանակը կշնորհի Երևանում 2016 թվականի ապրիլի 24-ին կայանալիք արարողության ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ: