Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՌԴ Պետդուման հայտարարության նախագիծ է ընդունել՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված. հայտնում է ТАСС-ը:
Պետդուման խորին ցավակցություն է հայտնել եղբայրական Հայաստանին ՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված, ինչպես նաև այլ ազգերի, որոնք տուժել են Առաջին համաշխարհայինի ողբերգական դեպքերի ժամանակ:
Պետդուման կարծում է, որ Եվրասիական մայրցամաքը կարող է և պետք է դառնա բարիդրացիության և իրավահավասար համագործակցության օրինակ, խաղաղության, արարելու տարածություն:
«Հենց դրան է ուղղված բազմակողմանի գործունեությունն այնպիսի միություններում ինչպիսիք են ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որոնք ուղղված են մեր ժողովուրդների կայուն զարգացմանը, բարգավաճմանը և մարդասիրական իդեալների հաղթանակին»,- ասվում է հայտարարությունում: