կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-26 11:19
Աշխարհ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներ՝ Մոնթեբելոյում

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներ՝ Մոնթեբելոյում

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված` Լոս Անջելեսի համագաղութային ոգեկոչման միջոցառումը, որն ամեն տարի տեղի է ունենում Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին, Մոնթեբելոյում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև, այս տարի տեղի կունենա ուրբաթ՝ սկսած ժամը 12-ից. տեղեկացնում է Asbarez-ը:

 

Օրը փոխվել է, որովհետև այս տարի Հոլիվուդից դեպի թուրքական հյուպատոսարան քայլարշավը տեղի է ունենալու ապրիլի 24-ին:


Հայոց ցեղասպանության ոգեկոչման Լոս Անջելեսի միացյալ մարմնի տարածած կոչում ասվում է. «Հայոց Ցեղասպանութեան Ոգեկոչման Լոս Անճելըսի Միացեալ մարմինը սոյն հաղորդագրութեամբ կոչ կ՛ուղղէ շրջանի բոլոր հայորդիներուն, որ Շաբաթ, Ապրիլ 25ին խուռներամ ներկայ գտնուին ոգեկոչման ձեռնարկին, յարգելու համար յիշատակը մեր 1.5 միլիոն անմեղ նահատակներուն եւ անգամ մը եւս յիշեցնելու աշխարհին, թէ մենք կը շարունակենք պահանջատիրական մեր պայքարը, մինչեւ միջազգային ճանաչում եւ արդար հատուցում։ Միացեալ մարմինը նաեւ կոչ կ՛ընէ բոլորին մասնակցութիւն բերելու գաղութէն ներս կազմակերպուող եւ Եղեռնին նուիրուած բոլոր միջոցառումներուն, յատկապէս՝ Ապրիլ 24ին տեղի ունենալիք Արդարութեան քայլարշաւին»:

 

Մարմինը կազմակերպել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված տարբեր միջոցառումներ` սեմինարներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև կլինի արյուն հանձնելու օր: