Գյումրու սպանդի հետ կապված` վաղը ԱԺ-ում լսումներ կլինեն
«2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով հետաձգված խորհրդարանական լսումները տեղի կունենան հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սենյակում: Հիշեցնենք, որ լսումները հետաձգվեցին, երբ հայտնի դարձավ, որ փոքրիկ Սերյոժան մահացել է: