Փոխարժեքներ
15 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
«Կարծում եմ` սա ոչ թե կոնկրետ մի ընտանիքի հանդեպ գործած ոճրագործություն էր, այլ` բոլորիս, սա բոլորիս էր ուղղված»,-Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց երգիչ Արսեն Գրիգորյանը /Մրո/` խոսելով օրերս Գյումրիում տեղի ունեցած սպանդի մասին:
Ըստ նրա` ամեն ինչ խառն է` դեպքերի ընթացքը, ցուցմունքը, ոճրագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի քայլերը…
«Շատ մեծ ցավ եմ ապրում, չգիտեմ էլ` ինչ ասել: Խառն է ամեն ինչ, անձամբ իմ մեջ էլ ամեն ինչ իրար է խառնվել»,- ասաց Գրիգորյանը:
Նրա կարծիքով` անկախ ամեն ինչից, Վալերի Պերմյակովի դատավարությունը պետք է այստեղ արվի: «Նա այստեղ պետք է կրի իր պատիժը, մարդկանց պահանջն արդարացի է: Բայց մինչ այդ պետք է պարզաբանվեն եղելության մանրամասները, չի կարող ուղղակի այսպես մնալ ամեն ինչ»,- կարծիք հայտնեց երգիչը: