կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-16 12:49
Հասարակություն

ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում նոր են տեղեկացել Գյումրու սպանդի մասին

ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում նոր են տեղեկացել Գյումրու սպանդի մասին

Կրեմլն անհնար է համարում մեկնաբանել ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովի արարքները, նաեւ` թե ինչ մթնոլորտ է տիրում 102-րդ ռազմաբազայում, կամ ովքեր են մեղավոր Գյումրիում ընտանեկան ողբերգության համար: Այսպես են ԳԱԼԱ-ին պատասխանել ՌԴ նախագահի մամլո ծառայությունից:

 

«Նշենք, որ նախ` հեռախոսազրույցի ընթացքում մամլո ծառայության աշխատակիցը նշեց, որ մեզնից է առաջին անգամ լսում նման դեպքի մասին և հրաժարվեց մեկնաբանություն տալ: Հետո հորդորեցին գրավոր հարցում ուղարկել ՌԴ նախագահի մամլո ծառայություն, որպեսզի պարզ լինի Կրեմլի անմիջական դիրքորոշումը:

 

ԳԱԼԱ-ի բոլոր հարցադրումներին, այդ թվում՝ Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովը զբաղվելո՞ւ է արդյոք ռուսական ռազմաբազայում տիրող իրավիճակով, արդյոք քրեական գործեր կհարուցվե՞ն բազայի բարձրաստիճան սպայակազմի նկատմամբ, կամ իրենց կարծիքով` արդյո՞ք 102-րդ ռազմաբազայի հրամանատարն ու բազայի բարձրաստիճան սպայակազմը պե՞տք է պաշտոնաթող արվեն, Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունից շատ հակիրճ պատասխանել են միայն այսքանը»,- հայտնում է լրատվամիջոցը:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: