|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանը մեկնարկում է մեր հասարակության համար ցավալի իրադարձությունների համապատկերում։
«Դժվար է բառեր գտնել` գնահատական տալու ոճրագործությանը, որը տեղի ունեցավ Գյումրիում հունվարի 12-ին։ Հասկանալով բոլորի զգացմունքները, կիսելով առկա մտահոգությունները, միաժամանակ վստահելով մեր ժողովրդի սթափ մտածողությանն ու սառը դատողությանը՝ ցանկանում եմ անձամբ իմ և ձեր աջակցությամբ, նաև խորհրդարանի անունից ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ մեր իրավասությունների շրջանակներում մինչև վերջ հետևողական ենք լինելու հանցագործության բացահայտմանը։ Համոզված եմ, որ հանցագործությունն ամբողջովին կբացահատվի, և մեղավորները խստագույնս կպատժվեն»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա հավելեց, որ այս օրերին առանձնակի էր դիվերսիոն գործողությունների հաճախականությունը հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում։
«Ի պատիվ մեր բանակի՝ պետք է փաստենք, որ հայկական բանակը շարունակում է հաղթանակների ավանդույթը՝ հակառակորդին ոչ միայն հակահարված տալու, այլև կանխարգելիչ գործողություններ իրականացնելու միջոցով»,- ասաց Գ. Սահակյանը։
Նրա առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցնելիս զոհված սպաների ու զինվորների, ինչպես նաև Գյումրիի ողբերգության անմեղ զոհերի հիշատակը։