Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված ԱԺ լսումները` Գյումրու ողբերգական սպանդի թեմայով, սկսվեցին վիճաբանությամբ: Նշենք, որ քննարկմանը ներկաների մեծ մասը ՀՀԿ-ական պատգամավորներ էին, իսկ սենյակում ընդդիմադիր պատգամավորների, ՀԿ-ների ներկայացուցիչների և լրագրողների համար ոչ միայն նստելու, այլև կանգնելու տեղ չկար: Իրավիճակը վրդովեցրեց հավաքվածներին:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին առաջարկեց քննարկումը տեղափոխել նիստերի դահլիճ: Առաջարկը մերժվեց այն պատճառաբանությամբ, որ դա կազմակերպելու համար որոշակի ժամանակ է հարկավոր:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բորբոքվեց. «Ով շտապում է, կարող է գնալ: Նիստի համար հատկացրել եք 1 ժամ 30 րոպե: Ստացվում է` այս քննարկումը «գալչկայի» համար եք անում: Ինչո՞ւ օրակարգում նախատեսված չեն ելույթներ: Կարող է ես հարց եմ տալիս գլխավոր դատախազին, բայց նրա պատասխանն ինձ չի բավարարում: Ինչո՞ւ չկա համապատասխան ընթացակարգ: 1 ժամ 20 րոպեում ուզում եք քննարկել այդ հույժ կարևոր հարցը»:
Հովհաննես Սահակյանը պատասխանեց «Օրակարգի տևողությունը կարող է փոփոխվել նիստը վարողի որոշմամբ: Մի փորձեք այս քննարկումն այլ տեղ տանել: Չստիպեք, որ օգտագործեմ նիստը վարողի իրավունքները: Այստեղ ոչ մեկը մյուսից առավել չէ: Ընդդիմադիր լինի, թե` ոչ ընդդիմադիր»:
Քննարկումը շարունակվեց նույն՝ փոքր դահլիճում: Շատերը ոտքի վրա են: