կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-17 14:26
Քաղաքական

Ոնց որ պատին նայեիր ու փորձեիր բան հասկանալ. պատգամավորը՝ Պերմյակովի մասին

Ոնց որ պատին նայեիր ու փորձեիր բան հասկանալ. պատգամավորը՝ Պերմյակովի մասին

Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը տեսել է Գյումրու սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: Yerkir.am-ի հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ խուց չեն թողել մտնել՝ հավանաբար, ելնելով անվտանգությունից:


«Նա մեկուսարանում էր, ոտքի կանգնեց: Իրան նայել ենք, ոնց որ, ասենք, պատին կնայեինք, այսնինքն` ոչ մի բան չասող դեմքի արտահայտություն ուներ, ոչ մի բան չհասկացվող վիճակ էր: Նրա մոտ բացարձակ անդեմ վիճակ էր, իրեն նայելիս չէիր հասկանում, թե իր մոտ կոնկրետ ի՞նչ վիճակ է` մեղանչո՞ղ, թե՞ ինչ, գլուխը կախ: Ոնց որ պատին նայեիր ու փորձեիր բան հասկանալ»,- ասաց պատգամավորը:


Նա նաև նշեց, որ առաջարկել են տեսանկարահանել, սակայն իրենց ուղեկցող` քննչական կոմիտեի պետի տեղակալն ասել է, որ թույլտվությունը ձեռք է բերվել միայն տեսնելու վերաբերյալ, բացի այդ` տեսանկարահանելը կարող էր անօրինական գործողություն դիտարկվել:


«Ես առաջարկեցի, որ, որպես պատգամավոր, գոնե թույլ տան մեկ լուսանկար անել, բայց ասացին, որ դա էլ չեն պայմանավորվել: Մենք էլի խնդրեցինք, որ այս օրերի ընթացքում, եթե համաձայնություն ստանան Մոսկվայից, գոնե մեկ նկար անեն, որ ժողովուրդը տեսնի, հավաստիանա»,- ասաց Մարտուն Գրիգորյանը:


Իսկ թե ի՞նչ վարկած ունի ինքը, պատգամավորը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել, այնպիսի վիճակ է, որ մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում` էդ ի՞նչ պետք է լինի, որ երեխա սպանեն ու երեխայի վրա ձեռք բարձրացնեն»: