|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ նիստում, երբ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացնում էր գլխավոր դատախազության` 2014թ. տարեկան հաշվետվությունը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցրեց Պերմյակովի գործի մասին:
Գևորգ Կոստանյանը նշեց, որ չի կարող այս պահի դրությամբ ավելի բան ասել ընթացակարգերի մասին, որ քննությունն իրականացնում է քննչական կոմիտեն, որը «բավական պարտաճանաչ հաղորդագրություններ» է ներկայացնում հանրությանը:
«Քննության արդյունքները բոլորս կգնահատենք, թող քննիչներն իրենց աշխատանքը կատարեն: Վարույթի փոխանցման հետ կապված` էս պահի դրությամբ ես չեմ կարող ավելի բան ասել` մի բան նկատի ունենալով, որ Հայաստանի ու Ռուսաստանի իրավապահների պրակտիկայում աննախադեպ վիճակ է ստեղծվել: Ես ուսումնասիրել եմ տեսությունը, պրակտիկան. ստեղծվել է մի իրավիճակ, երբ անգամ տեսության մեջ նման բան նկարագրված չէ: Շատ կոպիտ ասած` ոնց որ ունենաս մի հիվանդ, որի հիվանդությունն անգամ գրքերի մեջ գրված չէ, ու դրա բուժման մեխանիզմների մասին պետք է քննարկել: Ահա, թե ինչու աննախադեպ վիճակ է Հայաստանի ու Ռուսաստանի իրավապահների համար, և մենք քննարկում ենք, որ լուծումները համապատասխան լինեն միջազգային իրավունքին»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Զարուհի Փոստանջյանը արձագանքեց, որ Պերմյակովի ձերբակալությունը օրինական չի եղել, ինքը հաղորդում է ներկայացրել, որին համապատասխան ընթացք չի տրվել, և պատգամավորը դա վիճարկում է դատարանում: