Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը:
Aravot.am-ը գրում է. «Մինչ այս պահը հարցաքննվել են երկու վկաներ, մեկը սահմանապահ զորքերի ուղեկալի վարորդ Արա Աթոյանն է, մյուսը սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերլզիկինը: Վերջինս ասաց, որ անձամբ մասնակցել է Պերմյակովի որոնողական աշխատանքներին, 2015թ. հունվարի 12-ի գիշերը հայտնի է դարձել, որ ռազմաբազայի հերթապահ մասից մարդ է փախել: Մոտակա ուղեկալից վերցրել են ամենալավ որսորդական շանը ու սկսել են Պերմյակովի որոնողական աշխատանքները: Ռազմաբազայի տարածքում Պերմյակովից նմուշ են գտել նրա սաղավարտը ու ոտնահետքերով գնացել են: Հասել են սեփական մի տուն, որի դռները փակ էին, չեն կարողացել ներս մտնել, սակայն այստեղ եղել է Պերմյակովի 18 ոտնահետք: Հրամանատարի տեղակալը իր գնահատականը հնչեցնելով, ասաց, որ իր կարծիքով՝ Պերմյակովը այս տարածքում չի կողմնորոշվել: Այնուհետ ըստ վկայի՝ հաջորդ օրը ռուս սահմանապահ ուղեկալի կապիտան Խաչատրյանի հետ կապ է հաստատել, որն իրեն զեկուցել է, թե լապտերի շողք է տեսնում Բայանդուրի ուղեկալում, այնուհետև զեկուցել է, որ անհայտ մարդ է մոտենում փշալարերին: «Ես հրամայեցի թաքնվել ու աննկատ մոտենալ ազդանշանային համակարգին: Դրանից հետո Խաչատրյանը զեկուցեց, թե ինչ է տեղի ունենում: Նա ասաց, որ քաղաքացիական հագուստով մարդ է մոտենում, որը նման է Պերմյակովին»,- պատմեց վկան:
Ըստ վկայի՝ Պերմյակովին տարել է իր աշխատասենյակ, ճանաչողական զննություն կատարել, փաստաթղթի պարունակությունն ուսումնասիրել, նոր իմացել է, որ հաստատ նա է: Վերջինս ներկայացրեց ուշագրավ մի դրվագ իր եւ Վալերի Պերմյակովի խոսակցությունից: «Նրան մի քանի հարց տվեցի: Հարցրեցի՝ Պերմյակով, ինչո՞ւ սպանեցիր մարդկանց: Նա ասաց՝ էտո նե յա: Հարցրեցի՝ որտե՞ղ էիր թաքնվել, պատասխանեց՝ ոչ հեռու: Հարցրի՝ որտե՞ղ է քո զենքը, պատասխանեց՝ թաքցրել եմ, բայց կարող եմ ցույց տալ տեղը: Հետաքրքրվեցի՝ ի՞նչ ես կերել, Պերմյակովն ասաց՝ տաքսիստը ինձ 3 շաուրմա եւ 3 «պեպսի-կոլա» բերեց»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում