Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Օգոստոսի 9-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքում։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Է․Հասրաթյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքին հարակից տարածքում. այրվում է շինարարական աղբ։
Անվտանգությունից ելնելով իրականացվում է շենքի երկրորդ հարկում գտնվող քաղաքացիների տարհանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։12-ին և մարվել՝ 23։21։ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի հետնամասում՝ մոտ 250 քմ տարածքում, այրվել է 9 խմ կուտակած աղբ, 1-ին և 2-րդ հարկերի 4 պատուհանների շրջանակաները և ջերմահարվել՝ 3-րդ հարկի պատուհանի շրջանակը։
Հրշեջ-փրկարարների և հիվանդանոցի անձնակազմի համատեղ ուժերով հրդեհի օջախին մոտ գտնվող հիվանդասենյակից 5 հիվանդ տարհանվել են այլ հիվանդասենյակ։