|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը մարտի 23-ից կզբաղեցնի «Արմենիա» հանրապետական ԲԿ-ի վիրաբուժության գծով տնօրենի պաշտոնը: Այս մասին Կուրղինյանը գրել է ֆեյսբուքի իր էջում.
«Սիրելի ընկերներ, ինձ քաջալերողներ, սրտացավ մարդիկ, ովքեր լուռ կամ անթաքույց իմ կողքին եղան:
Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ մեծ պատասխանատվությամբ ընդունել եմ և երկուշաբթի օրվանից զբաղեցնելու եմ հանրապետության խոշորագույն բժշկական կենտրոններից մեկի՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի /հանրապետական հիվանդանոց/ վիրաբուժության գծով տնօրենի պաշտոնը։
Շնորհակալ եմ այս հսկայածավալ բուժհաստատության վիրաբուժական բոլոր ծառայությունների զարգացման գործը ինձ վստահելու համար։
Այնուամենայնիվ մայրաքաղաքում իմ նոր և պատասխանատու աշխատանքը չի խանգարելու Գյումրիում «Էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոնի» հիմնադրման և շուտափույթ գործունեության իմ պլաններին և Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում իմ 25-ամյա աշխատանքային գործունեության արդարացի գնահատման համար իմ պայքարին։
Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»։