Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»»-ը գրում է. «Աժ ղեկավարությունը որոշել Է խորհրդարանի շարքային աշատակիցներին ամանորից վճարվող «պրեմյան», որն ընդունված Է անվանել «13-րդ աշխատավարձ», այս անգամ չի տրվելու, ինչպես նախորդ տարիներին։ «Պրեմյա» կստանա միայն Աժ ղեկավար կազմը։ Երեկ Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»–ը փորձեց պարզել տարածված լուրերի իսկությունը։ «Պրեմյան դա պարգևատրման ձև է։ Ես այս պահին չեմ կարող ասել, թե որ աշխատողն է լավ աշխատանքի համար նոյեմբերին ստացել դրամական պարգևատրում։ Պարգևատրումները տրվում են աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ առաջադիմության կամ առանձին հանձնարարությունները լավագույնս կատարելու համար։ Ասել, թե միայն ծառայողական որևէ խմբում գտնվող աշխատողներն են ստացել պարգևատրում, ճիշտ հարցադրում չէ»,-պատասխանեց Արսեն Բաբայանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։