|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գյումրիում 6 անձի դաժանաբար սպանության մեջ կասկածվող` ռուսական ռազմաբազայի զինվորական Վալերի Պերմյակովն իր ցուցմունքներում հայտնել է, թե մի բաժակ ջուր է ցանկացել խմել, մտել է Ավետիսյանների տուն, այնուհետև կատարել է հայտնի ոճրագործությունը:
Այս պահին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գտնվում է Գյումրիում և պատասխանում է լրագրողների հարցերին: Հարցին, թե արդյո՞ք խելամիտ են Պերմյակովի ցուցմունքները, Գ. Կոստանյանը պատասխանեց. «Ցուցմունքի խելամտությունը չի գնահատվում դրա բովանդակությամբ: Ցուցմունքի կամ այլ ապացույցի հավաստիությունը գնահատվում է այլ ապացույցների համակցությամբ: Եվ երբ բոլոր ապացույցների համակցությամբ կգնահատվի այդ ապացույցի արժանահավատությունը, ապա այդ ժամանակ էլ կասեմ»: