|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Օրերս` Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, դիմելով գյուղացիներին, հայտարարել էր, թե կարտոֆիլը աղջկա պես է՝ առաջին ուզողին պետք է տաս, գնա: Նախարարի այս արտահայտությունը մեծ արձագանք գտավ սոցիալական ցանցերում, մի խումբ քաղաքացիներ պահանջում էին ներողություն խնդրել աղջիկներից:
Այսօր էլ մարդիկ պաստառներով եւ կարտոֆիլով եկել էին կառավարության մոտ՝ պահանջում էին, որ նախարարը ներողություն խնդրի իր ասածի համար: Yerkir.am-ը լրագրողը հարցրել է, թե ինչու են սինիով եկել: Պատասխանել են. «Եկել ենք նախարարին ուզելու` կարտոֆիլով»:
Մանրամասները` տեսանյութում: