կարևոր
3802 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-24 17:09
Քաղաքական

Ինչքան հանձնեցիր՝ թուրքն ավելի շատ է ուզելու․ Սեյրան Օհանյան

Հոկտեմբերի 22-ին «Հայաստան» խմաբկցության պատգամավորներն այցելել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, զրուցելով բնակիչների հետ, անդրադարձել է քաղաքացիներին հուզող թեմաներին:

«Սեպտեմբերի 13-ին 50 դիրք են հակառակորդին հանձնել։ Դու էդ պետության Ազգային Ժողովի նախագահն ես, գալիս ու ասում ես սեպտեմբերի 21-ի տոնոկան առիթով պարգևավճար եմ բաժանում։ Դիրք հանձնելու համա՞ր ես պարգևավճար ստանում»։

Պատգամավորը նշեց, որ 30 տարիների ընթացքում ձեռք բերված բոլոր արժեքները ոտնահարվել են՝ բանակ, Արցախ, Հայաստանի ինքինիշխանություն և եթե այսօր պետությունը գոյություն ունի, ապա այն 27 տարիների ընթացքում ստեղծված քաղծառայության համակարգերի, բաժնի պետերի, վարչության պետերի, որոնք նախկինում աշխատել են, իրենց շնորհիվ է դա։

«Նախկինում նաև թերություններ են եղել, բայց սրանք եկել են և այդ թերությունները նույն պատճառներով բազմապատկել: Քննադատում էին խնամի-ծանթ-բարեկամների, այսօր դա անտանելի է, քննադատում էին համայնքերում ճնշումներին, այսօր տեսնում եք ընտրություններից հետո՝ ինչ ճնշումներ են լինում»։

Խմբակցության ղեկավարը բնակիչների հետ զրույցում անհանգստություն հայտնեց՝ նշելով, որ անընդհատ հանձնելով, տալով հարց չես լուծի, ինչքան հանձնեցիր՝ թուրքն ավելի շատ է ուզելու․

«Այս բանակը ես ղեկավարել եմ և գիտեմ՝ ինչ է նշանակում կարգապահություն։ Հիմա ով, ինչ ուզում հագնում է, ինչ ասես անում են, նախարարը մի բան է հագնում, մյուս տեղակալն՝ այլ, Գլխավոր շտաբի պետը գլխարկով է, մյուսը՝ առանց գլխարկի, Ոստիկանության փոխնախարարները առանց գլխարկի փողոցում ձեռքները գրպանները դրած ման են գալիս, ասում եմ՝ ինչո՞ւ գլխարկ չես հագնում, ասում է՝ նախարարը թույլ է տվել, որ գլխարկ չկրենք, պատկերացնո՞ւմ եք, ես ասեի, գիտեք գեներալներին թույլ եմ տալիս գլխարկ չկրել, բայց զինվորները պետք է կրեն։ Համազգեստ կրելու մի ձև կա»,- ասաց նախկին նախարարը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։