կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-01-14 18:08
Հասարակություն

Դատախազը ցուցարարներին համոզում է ետ գնալ դատախազություն

Դատախազը ցուցարարներին համոզում  է ետ գնալ դատախազություն

Գյումրու 102-րդ ռազմաբազայի մոտ հավաքված ցուցարարների մոտ է եկել Շիրակի մարզի դատախազը: Նա ամեն կերպ համոզում է ցուցարարներին` դուրս գալ ռազմաբազայի տարածքից և բողոքի ակցիան իրականացնել որևէ այլ տեղ` հետ գնալ դատախազության կամ ոստիկանության շենքերի մոտ: Սակայն ցուցարարները չեն ցանկանում լքել տարածքը` պահանջելով երաշխիքներ, որ իրենց պահանջները կկատարվեն:


«Այսօր այստեղ  հավաքվելը  վաղաժամ է: Այստեղ  հավաքվելը գործին օգուտ չի տալիս: Ավելի լավ է` եկեք` գնանք դատախազության կամ ոստիկանության մոտ, բայց` ոչ էստեղ: Ինչ քանակությամբ ուզում եք` 20  հոգով բարձրանաք վերև ու առանց լրատվամիջոցների նստենք, քննարկենք: Էստեղ ձեզանից ոչ մեկը մարզի դատախազից մտահոգ չէ»,- ասաց դատախազը:


Ցուցարարները չհամաձայնեցին. « չ, ոչ ոչ, մենք խաղաղ կսպասենք էստեղ, մենք նստացույց կանենք»:


Դատախազը շարունակեց համոզել. «Համարեք, որ սա մեր ազգի ողբերգությունն է, որ մեր ընտանիքն է, բայց էստեղ հավաքվել, կանգնելը չի օգնելու ձեր նպատակին, եկեք` գնանք դատախազություն: Երդվում եմ, եթե իմանամ էստեղ կանգնելը օգուտ կտա, ես էլ կկանգնեմ»: