|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Դավաճան Նիկոլն իր հակահայ քաղաքականությունը քողարկելու նպատակով քայլիստների կողմից վերահսկվող ԶԼՄ-ներով և ժեխնյուզերով համոզում է իր երկրպագուներին, որ ադրբեջանցիների հետ հնարավոր է ապրել խաղաղ, որը սուտ է և շատ վտանգավոր, քանի որ մարդկանց զգոնությունը բթանում է և մարդիկ ոչ ադեկվատ են արձագանքում Բաքվից հնչող սպառնալիքներին, վիրավորանքներին և ագրեսիային...
Մինչ պաշտոնական Բաքուն պետական մակարդակով քարոզում է հայատյացություն, մինչ Ադրբեջանի նախագահը իր ելույթներում Հայաստանին և հայերին անվանում է թշնամիներ, մինչ ադրբեջանական իշխանությունները հայերին ատելը աճող սերնդի մեջ ներմուծում են մանկապարտեզներից, մինչ ադրբեջանցի պաշտոնյաները հայերին անվանում են եկվորներ, շներ, անշնորհակալ ժողովուրդ, կեղծում են և սեփականաշնորհում են մեր պատմությունը, իրենց քեֆ-ուրախություններին պարտադիր տժժում են «Նե օլդու Փաշինյան» երգի տակ, այրում, թքում և գետնով քարշ են տալիս Հայստանի դրոշը, մեր հակահայ ղեկավարությունը մարդկանց խաբում է, թե, իբր, Ադրբեջանի հետ մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ հաստատել, բայց չնշելով դրա գինը... Իսկ գինը շատ թանկ է` ըստ Բաքվի Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջան է և վերջ...»։