կարևոր
1918 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-27 15:26
Քաղաքական

Ստացվող տեղեկությունների համաձայն՝ Վաշինգտոնը եւ Բրյուսելը Երեւանին համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից. Զախարովա

Ստացվող տեղեկությունների համաձայն՝ Վաշինգտոնը եւ Բրյուսելը Երեւանին համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից. Զախարովա

Մենք տեսնում ենք, թե ինչպիսի մոլեռանդությամբ են ամերիկացիները մշակման ենթարկում Երեւանին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հանրապետություն են այցելել USAID ղեկավար Սամանթա Փաուերը, որը հայտնի է իր ռուսատյացությամբ, եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Կիմը, որը վերջերս բացահայտ հայտարարել էր, որ իրենք զբաղվում են դեպի Արեւմուտք Հայաստանի վերակողմնորոշմամբ։ Այստեղ է եղել Կոնգրեսի պատվիրակությունը։ Սա՝ միայն վերջին օրերին, եւ միայն այն, ինչը ոչ ոք չի ժխտում, որովհետեւ դա մակերեսին է։

Ստացվող տեղեկության համաձայն՝ Վաշինգտոնը եւ Բրյուսելը համոզում են Երեւանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշվել ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ եւ ստորագրել խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ՝ առանց հաշվի առնելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։

Այս նպատակներին հասնելու վազքի մեջ արեւմտականները մոռացել են սեփական արժեքների մասին մարդու իրավունքների ոլորտում։ Այս ամենը հերթական կեղծ-դեմոկրատիա է, աչք են փակում Հայաստանում ցուցարարներին ճնշելու, ծեծի եւ ձերբակալությունների վրա։ Մենք միշտ ասել ենք, որ պետության ներքին գործերը պետք է լուծի ինքը՝ այդ պետությունը։ Բայց եթե ԱՄՆ-ում տեսել են Իրանի մեկ ցուցարարին, պետք է տեսնեին, թե ինչ է կատարվում Երեւանում։ Նրանք չեն ցանկանում տեսնել, թե ինչ է կատարվում ընդդիմության հետ, որին սպառնում են, եթե շարունակեն հանրահավաքները»,- նշել է նա։