կարևոր
5665 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-29 16:50
Քաղաքական

Ինչո՞ւ են մեզ «համոզում», որ հենց Հայաստանում պետք է կազմակերպել բարեկամությունը․ Քրիստինե Վարդանյան

Ինչո՞ւ են մեզ «համոզում», որ հենց Հայաստանում պետք է կազմակերպել բարեկամությունը․ Քրիստինե Վարդանյան

Հետաքրքիր է չէ` ինչու՞ են մեզ համոզում հենց Հայաստանի տարածքում մեզ ցեղասպանողների հետ բարեկամանալու կարևորության մասին:

Աշխարհում կա 200-ից ավել պետություն: Աշխարհում կան Թուրքիա և Ադրբեջան:

Ցանկացողները կարող են ցեղասպանողի հետ, ով էլի է ցանկանում քեզ ցեղասպանել, «բարեկամության պտուղները վայելել» աշխարհի այլ պետություններից յուրաքանչյուրում:

Բայց չէ: Մեզ «համոզում են», որ հենց Հայաստանում պետք է կազմակերպել բարեկամությունը` գրեթե ամբողջությամբ հայերով բնակեցված, ոչ բարձր ծնելիություն ունեցող երկրում:

Այս օրակարգին դեմ խոսողներին ասում են. «դու վայրենի ու հետամնաց ես, որ չես ուզում Ռամիլ Սաֆարովը լինի քեզ հարևան»: Իսկ նրանք, ովքեր ռամիլսաֆարովների հարևանությունը կարող են վայելել այլ ցանկացած տեղ` «մեր զարգացածներն ու առաջադեմներն են»:

Միաժամանակ հերքում են, որ այդ հարցը քննարկվում է բանակցություններում, ինչպես երկու տարի առաջ հերքում էին հայկական գյուղերի հանձնման օրակարգի առկայությունը:

Ուրեմն ինչու են սա անում: Որովհետև սա է Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու գինը, որն ինքը համաձայնվել է վճարել:

Ոչ նիլոլական ուժերից ցանկացածի իշխանության լինելու պարագայում բանակցությունների օրակարգը փոխվելու է: Այնտեղ առաջինը քննարկվելու է ՀՀ տարածքից ադրբեջանի զորքերի դուրս բերման, էթնիկ զտման հետևանքով ամեն ինչից զրկված մարդկանց իրավունքների (գույքայինից մինչև վերադարձի իրավունք) հարցերը, ոչ թե ՀՀ-ից նոր տարածքներ զիջելու և Հայաստանում թուրքական ազդեցության մեծացման ճանապարհային քարտեզը:

 

Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ անդամ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր