|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Իրավունք» թերթը գրում է. «2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհվածների, անհետ կորածների ու գերիների թիվն անուն առ անուն՝ մինչեւ այսօր դեռեւս հայտնի չէ: Միայն այլեւս անհնար է դարձել թաքցնել, որ զոհերը 300-ից ավելի են: Անկախության օրը հողին հանձնվեց 11 հայորդու դի, երեկ՝ 60, իսկ այսօր հուղարկավորությունները լինելու են ավելի շատ:
«Իրավունքի» հավաստի աղբյուրների համաձայն` Հերացու դիահերձարանում մինչեւ այժմ չնույնականացված դիեր կան, իսկ արդեն նույնականացվածների հարազատներին ուժային կառույցներից հորդորում են չհուղարկավորել Եռաբլուր պանթեոնում: Պատճառաբանությունն այն է, թե իբր չեն ցանկանում Եռաբլուրն այդքան մեծանա, եւ համոզում են, որ տղերքին հուղարկավորեն՝ ընտանեկան գերեզմաններում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում