|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նիդեռլանդները Ռումինիա կուղարկեն շուրջ 200 զինծառայողներ, որոնք կմտնեն ՆԱՏՕ-ի մարտական խմբի կազմը: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը: Ինչպես նշված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ, հոլանդացի զինվորականներն ամռանը կտեղաբաշխվեն երկրի կենտրոնական մասի Չինկու քաղաքի ռազմակայանում: «Նրանք մեկ տարով կմտնեն ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման խմբի կազմը»,- ճշտել են նախարարությունում: Խումբը կգլխավորի Ֆրանսիան եւ կունենա շուրջ 900 զինվոր:
Հոլանդական ստորաբաժանումը պետք է ամրապնդի ՆԱՏՕ-ի դիմադարձման ներուժը Ռումինիայում գտնվելու եւ այնտեղ զինվարժանքներին մասնակցելու միջոցով: Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ դաշինքի արեւելյան թեւի ուժեղացումն իրականացվում է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության անցկացման ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: