«Կենտրոն մաքրության» աշխատակիցները լիբանանյան աղբահան օպերատորից՝ «Սանիտեկ»-ից, պահանջում են, որ իրենց չվճարված աշխատավարձերը վճարի և հեռանա Հայաստանից: Այսպիսի պահանջով այսօր «Կենտրոն մաքրության» աշխատակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում: Այս մասին գրում է
«Փաստինֆո» գործակալությունը:
«Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց աշխատավարձերը վճարվել են հունվարի 1 -ի գիշերը և բոլորի աշխատավարձը պակաս է եղել. ծրարի վրա այլ գումար է գրված եղել, իսկ ծրարը բացելուց հետո պարզվել է, որ 5-ից մինչև 70 000 պակաս է եղել:
Ըստ ակցիայի մասնակիցների՝ իրենք ոչ միայն փողոցները մաքրել են, այլ նաև` բանվորություն արել, որի դիմաց կրկին չեն վարձատրվել:
«Սանիտեկ»-ը բոլորին խաբում է, իսկ երբ հարց ենք բարձարցնում, ասում է ֆինիշ, կարող եք գնալ»: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ օտարերկրացի ղեկավարն իրենց աշխատեցնում է նեգրի պես ու աշխավարաձի կեսը վճարում:
Նրանք պատրաստ են օրեր շարունակ կանգնել նախագահի նստավայրի դիմաց՝ մինչև որ այս հարցը լուծում ստանա»,- գրում է կայքը: