կարևոր
1096 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 17:44
Իրավական

Գործ ունենք քաղաքական պատվերի հետ․ Գառնիկ Դանիելյանը՝ Սամվել Կարապետյանի՝ կրկին ԱԱԾ մեկուսարան տեղափոխվելու մասին

Գործ ունենք քաղաքական պատվերի հետ․ Գառնիկ Դանիելյանը՝ Սամվել Կարապետյանի՝ կրկին ԱԱԾ մեկուսարան տեղափոխվելու մասին

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Տեղեկացա, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, և ազգային բարերարը կրկին տեղափոխվելու է ԱԱԾ մեկուսարան:

Ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ: Սպասելի էր, որ վարչակարգի ղեկավարը չի հանդուրժելու խափանման միջոցի փոխարինումը և հրահանգ է իջեցնելու, որպեսզի Սամվել Կարապետյանը նորից մեկուսացվի:

Ընտրությունների նախաշեմին բռնաճնշումների ուժգնացումը, սրանց դեպքում, միանգամայն տրամաբանական է: Գործ ունենք մի ռեժիմի հետ, որի համար գոյություն չունեն օրենք ու իրավունք, այլ հաշվի են առնվում միայն մեկ անձի հիստերիկ հրամանները:

Բարերարն այս պահին ունի առողջական խնդիրներ, մասնավորապես՝ երկկողմանի թոքաբորբ, և նման հիվանդության դեպքում կալանքի տանելը ոչ միայն անօրինական որոշում է, այլև հակաբարոյական:

Ազատությու՛ն ազգային բարերար Սամվել Կարապետյանին, չորս սրբազաններին և բոլոր քաղբանտարկյալներին»: