Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունք» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում ԿԸՀ-ն պարտավոր է վճարել ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի քարտուղարներին եւ նախագահներին:
Պարզվում է` մինչ օրս ԿԸՀ-ն որեւէ լումա հանձնաժողովի անդամներին չի փոխանցել: ՙԻրավունքի՚ հետ զրույցում հանձնաժողովի անդամներից մեկը նշեց, որ դիմել է «ՎՏԲ» բանկ` գումարը ստանալու նպատակով, սակայն բանկից նշել են, որ ԿԸՀ-ի անփութության պատճառով մինչ օրս ԿԸՀ-ն համապատասխան ցուցակները բանկին չի փոխանցել:
«Իրավունքը» դիմեց ԿԸՀ-ի մամուլի պատասխանատու Հերմինե Հարությունյանին` հասկանալու համար, ինչու մինչ օրս հանձնաժողովի անդամներն իրենց հասանելիք գումարը չեն ստացել: Մեր հարցին ի պատասխան` ԿԸՀ-ի մամուլի պատասխանատուն նշեց, որ աշխատանքն ընթացքի մեջ է, պարզապես ԿԸՀ-ն խիստ ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում:
Ուշագրավ է, որ ԿԸՀ-ում տեղյակ չեն, որ անկախ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ԿԸՀ-ն պարտավոր է հանձնաժողովի անդամներին վճարել հասանելիք 68.000 դրամ աշխատավարձը 10 աշխատանքային օրվա ընթացքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում