կարևոր
415 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 17:34
Հասարակություն

Ովքե՞ր են արձագանքել արցախցիներին օգնելու խնդրանքին․ Արցախի պետնախարարն անուններ հրապարակեց

Ովքե՞ր են արձագանքել արցախցիներին օգնելու խնդրանքին․ Արցախի պետնախարարն անուններ հրապարակեց

Մինչ օրս բնակարանային ծրագրում 2000 ընտանիքի շեմը չի հաղթահարվել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ այդ ծրագիրը չի աշխատում։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Տարվա վերջին կառավարության նիստի ժամանակ, երբ նորանշանակ նախարարը զեկուցում էր, թե ինչ ծրագրեր կան արցախցիների համար, դրանք հայերենով այնպես էին ներկայացվում, որ մի պահ ինքս զարմացա՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է մեր ժողովրդի վիճակն այսքան վատ։ Խնդիրն այն է, որ իրենք չեն համագործակցում Արցախի կառավարության հետ, և տարբեր ծրագրեր հայտնվել են բարձիթողի վիճակում։ Միևնույն ժամանակ կարևոր եմ համարում ընդգծել և վստահ եմ՝ տեսնելով սոցիալական ցանցերում հնչող մեկնաբանությունները, որ մեր հայրենակիցները պետք է հասկանան՝ նման ծրագրով հնարավոր չէ լուծել բոլոր արցախցիների սոցիալական խնդիրները»,– ասաաաաց  է Նժդեհ Իսկանդարյանը։

Արցախի պետնախարարի խոսքով՝ ժամանակին արցախցիները դիմել են իրեն՝ առաջարկելով դիմել արցախցի գործարարներին, ինչը դարձել էր հանրային պահանջ։

«Դիմել եմ Վիտալի Բալասանյանին, Արման Հակոբջանյանին, Բարսեղ Բեգլարյանին, Հակոբ Հակոբյանին։ Կամո Աղաջանյանի հետ չեմ կարողացել կապ հաստատել, սակայն կարծում եմ՝ հետագայում այդ առիթը կունենամ։ Հանդիպել եմ նաև Արթուր Աղաբեկյանի և Կոմիտաս Կարապետյանի հետ։ Այս ցանկը շարունակելու ենք, այն կարելի է երկար թվարկել»,– ասաց  նա։