Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում վերջին շրջանում կաթնամթերքի զգալի սղություն է նկատվում. գրում է «168 Ժամ»-ը:
«Արտադրող ընկերությունների ներկայացուցիչները մեզ ասացին, որ ընկերությունը կամ ինքն է հրաժարվում ընդունել կաթնամթերք, կամ էլ պատճառաբանում է, թե թանկ է ու հրաժարվում է ապրանքն ընդունել:
«Մոսկվիչկա»-ի ղեկավարությունից հնարավոր չեղավ ճշտել իրավիճակն ու դրա պատճառները: Սակայն կաթնամթերք արտադրողների միության նախագահ, «Չանախ» ընկերության հիմնադիր-տնօրեն Ղուկաս Բունիաթյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ընկերությունը խնդիրներ ունի ու մի շարք արտադրողներ իրենց ապրանքը չեն կարողանում իրացնել «Մոսկվիչկա» սուպերմարկետներում:
«Փողը չեն տալիս՝ ապրանք չենք տալիս: Արդեն երկար ժամանակ է, որ պարտքեր են կուտակել՝ մոտ 3-4 ամիս»,- ասաց նա: Թե ինչն է խնդիրը, որ ընկերությունը պարտքեր է կուտակում, Ղ.Բունիաթյանը չկարողացավ ասել՝ արտադրողներին էլ որևէ պատճառաբանություն չի ներկայացվել. «Ասում են՝ չունենք, երբ կլինի, կտանք: Ինչ են արել՝ օգտագործել են իրենց անձնական կարիքների համար, պարտք են մնացել ու չեն տալիս»,- գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: