|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Օրեր առաջ գրել էինք, որ «Մոսկվիչկա» ցանցի վերջին խանութն էլ շուտով կփակվի: Երեկ կեսօրին Հյուսիսային պողոտայում գտնվող խանութն արդեն փակվել էր: Թեև խանութի մենեջերներից մեկը փորձեց թաքցնել դա. «Մենք ապրանք ենք ստանում: Վաղը բացվելու է», սակայն Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին պատկանող այս ցանցը վաղուց ֆինանսական խնդիրներ ուներ:
Սարյանի վրա գտնվող «Մոսկվիչկային» արդեն փոխարինել է «Նոր Զովք» սուպերմարկետը, Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութում «Էվրիկա գրուպ» ընկերության տեր Թեմուր Ուսուբովին պատկանող «Էվրիկան» է, իսկ Հյուսիսային պողոտայի վերջին «Մոսկվիչկայում», որոշ աղբյուրների հավաստմամբ, «Պարմա» սուպերմարկետն է բացվելու: «Պարմայի» գրասենյակից այս տեղեկությունը չհերքեցին, բայցև չհաստատեցին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։