Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայաստանի՝ երբեմնի միակ ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը դեռևս մեկուկես ամիս առաջ սնանկ էր ճանաչվել: «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է հայտնվել «Արմավիայի» պարտատերերի ցուցակը: Այն, մեղմ ասած, տպավորիչ է:
Ընդհանուր հաշվով «Արմավիան» տարբեր չափի գումարներ է պարտք 122 անհատ անձանց, նրանք հիմնականում ընկերության աշխատակիցներն են, և 27 ընկերությունների: Միայն դոլարով պարտքը կազմում է մոտ 90 միլիոն, դրամով պարտքերի շարանը, կարծես, վերջ չունի:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ անհատներից և մասնավոր ընկերություններից բացի՝ «Արմավիան» նաև հարկային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ՝ 31 միլիարդ 357 միլիոն դրամ և 2 միլիոն դոլար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։