|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը «Արմավիա» ավիաընկերությանը սնանկ է ճանաչել:
«Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է դեկտեմբերի 16-ին: Հայաստանի երբեմնի ազգային փոխադրողին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Միկա Լիմիթեդ» ընկերությունը: Հիշեցնենք, որ «Արմավիայի» և «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատերը նույն Միխայիլ Բաղդասարովն է: Դատավոր Կատվալյանի՝ «Արմավիային» սնանկ ճանաչելու մասին վճռի համաձայն՝ ավիաընկերությունը «Միկա Լիմիթեդ» ընկերությանը պարտք է 38 միլիոն 378 հազար դոլար»,- գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: