Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ «Հայկական ժամանակ»-ին հասած որոշ տեղեկությունների, երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանն ու «Սրմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Նույն աղբյուրները հայտնում են, որ Բաղդասարովը փորձում է որոշ հստակեցումներ ստանալ իր հետագա անելիքների ու նաև հրապարակային ասելիքների շուրջ:
Բաղդասարովն առայժմ լռում է իր բիզնեսների շուրջ վերջին շրջանում ծավալվող աղմկոտ գործընթացների և «Արմավիայի» սկանդալային սնանկացման մասին: Մինչ հայտնի գործարարը կկողմնորոշվի, թե ինչ հրապարակային պարզաբանումներով է հանդես գալու տեղի ունեցողի վերաբերյալ, «Արմավիայի» լրատվական ծառայությունից երեկ ըստ էության չեն հերքել այն տեղեկությունները, որ Բաղդասարովը վաճառում է իր հայաստանյան բոլոր բիզնեսները և հեռանում է Հայաստանից: «ՀԺ» թղթակցի նույնաբովանդակ հարցին «Արմավիայի» լրատվականից պատասխանել են. «Բիզնեսում ամեն բան վաճառվում է և ամեն բան գնվում է»: Հարցին արդյո՞ք «Արմավիայի» սնանկացումը քաղաքական ենթատեքստ ունի, նույն ծառայությունից պատասխանել են, թե իրենք սնանկացման պատճառների մասին հայտնել են իրենց մամուլի հաղորդագրության մեջ:
«Արմավիայի» լրատվական ծառայությունը երեկ հերքել է նաև տեղեկություններն այն մասին, որ Բաղդասարովը Ռումինիայում նոր օդանավակայան է պատրաստվում կառուցել: «Այդ մասին հարցրեք նրանց, ովքեր հորինում են այդ լուրերը»,- ասել են «ՀԺ» թղթակցին ու նաև հավելել, որ այս պահին «Արմավիայում» ուղևորների հաշվառում է կատարվում և ապրիլ ամսվա ընթացքում կվերադարձվեն նրանց գնած տոմսերի գումարները: Մինչ այդ «Արմավիայի» և Բաղդասարովի շուրջ սկանդալները շարունակվում են