Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավորությամբ «Արմավիա» ընկերությանն է հանձնվել Sukhoi Superjet 100 առաջին ինքնաթիռը, որն ի պատիվ առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի` կոչվել է նրա անունով:
Ինքնաթիռը նախագծող Միացյալ ավիաշինական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանը համոզմունք է հայտնել, որ ինքնաթիռն իրեն գերազանց կդրսեւորի:
Sukhoi Superjet-ով «Արմավիա»-ն ծրագրում է չվերթեր կազմակերպել դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ուկրաինայի քաղաքներ:
«Առաջին թռիչքը տեղի կունենա դեպի Մոսկվա` ապրիլի 20-ին»,- տեղեկացրել է «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը` հավելելով, որ հունիսին ընկերությունը ձեռք կբերի երկրորդ Sukhoi Superjet-ը, իսկ եթե շահագործման ընթացքում տեսնեն, որ հարմար է, կգնեն եւս 3-ը:
Sukhoi Superjet 100 մարդատար ինքնաթիռը նախատեսված է 98 ուղեւոր տեղափոխելու եւ 4,4 հազար կմ հեռավորության վրա թռիչքներ իրականացնելու համար: