|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Արմավիա» ավիափոխադրողն ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթերը: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
«Ավիացիան այն ոլորտն է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռքբերումների վրա: Երեք տարվա ընթացքում «Արմավիա» ընկերությունը միջոցներ է ներդրել այլ բիզնեսներից «Արմավիա»-ի զարգացումը պահպանելու համար: Սակայն, այսօրվա դրությամբ, իրավիճակն այնպիսին է, որ այդկերպ աշխատանքը շարունակելու հնարավորություն չկա, ուստի որոշում է կայացվել դադարեցնել թռիչքներն ու սկսել սնանկության գործընթաց: Ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր ուղեւորներին, որոնց հետ աշխատել է բոլոր 12 տարիներին եւ հաջողություն է մաղթում»,- նշված է հաղորդագրության մեջ: