Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկություն էր տարածվել, թե Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկը հայտարարել է, որ օրերս զենքի հերթական խմբաքանակ փոխադրելու նպատակով Լիբիայից Մոլդովա ժամանած Իլ-76 ինքնաթիռը պատկանում է «հայկական քաղաքացիական ավիաընկերությանը»։
Հայաստանի ՔԱԳՎ ներկայացուցիչը երեկ հերքեց մոլդովական պաշտոնյային վերագրվող հայտարարությունը` նշելով, որ վերոնշյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Բայց մինչ այդ հերքման ի հայտ գալը, «Հայոց աշխարհ»-ի թղթակիցը պարզաբանումներ ստանալու համար դիմել էր «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին:
Վերջինս նույնպես հերքել է տեղեկությունները, թե վերը նշված ավիաընկերությունը կարող է «Արմավիան» լինել` նշելով , որ իրենք Իլ-76 տեսակի օդանավ չունեն եւ զբաղվում են միայն ուղեւորափոխադրումներով:
«Նման հրապարակումները համարում ենք մեզ հասցեագրված ծանր մեղադրանք։ Ուստիեւ «Արմավիայի» իրավաբաններն այժմ հանգամանորեն ուսումնասիրում են այս հարցը՝ մեր իրավունքները, գործարար համբավն ու բարի անունը դատական կարգով պաշտպանելու նպատակադրմամբ, ընդդեմ այն թերթերի եւ լրատվամիջոցների, որոնք անգրագիտորեն, ոչ մի բանից գլուխ չհանելով, նման բաներ են գրում ու տարածում»,- նշել է Մ. Բաղդասարովը: