Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգեւատրել: Նա ստորագրել է համապատասխան կարգադրություն, որտեղ միաժամանակ պարգեւատրել է նաեւ իր տեղակալներին:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետն ու իր տեղակալները պարգեւատրվելու են մեկ ամսվա աշխատավարձի չափով: Մարգարյանի մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, նրա առաջին տեղակալինը՝ 478 հազար, իսկ մյուս երեք տեղակալներինը՝ 443 հազարական դրամ:
Ու սա այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ու նրա տեղակալների աստղաբաշխական ունեցվածքների ու բիզնեսների մասին Հայաստանում լեգենդներ են շրջանառվում: Բավական է թերթել նրանց հայտարարագրերը, եւ ամեն ինչ պարզ կդառանա միանգամից:
Ի վերջո, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մի զգալի մասը դոլարային միլիոնատերեր են, որոնց ընտանիքի մեկ օրվա ծախսը մի քանի անգամ գերազանցում է իրենց աշխատավարձը: Մյուս կողմից՝ պարգեւատրումների կարգադրությունները կամ հրամանները հենց նույն այդ պաշտոնյաներն են ստորագրում:
Ուստի դժվար է պատկերացնել, թե ինչով են մտածում այն պաշտոնյաները, որոնք երբեւէ աշխատավարձով չեն ապրել, բայց չեն խորշում այն մտքից, որ իրենց եւ տեղակալների անունները եւս լինեն պարգեւատրվողների ցուցակում՝ գլխավորելով այն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: