|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Ժողովուրդը» գրում է.«Երևանի քաղաքապետարանն այս տարի ևս պատրաստվում է շատ ճոխ գնումներ անել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեից մտադիր է 35 մլն դրամ ծախսել միայն ռեստորանային քեֆերի համար, 45 մլն դրամ հուշանվերների համար, 20 մլն դրամ ավիատոմսերի համար:
Ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսում է գնել երկու մարդատար ավտոմեքենա, յուրաքանչյուրը՝10 մլն դրամ արժեքով, այսինքն՝ մեքենաների համար քաղաքապետարանը ծախսելու է ավելի քան 41 հազար դոլար: Էլ չենք խոսում Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի մյուս ճոխ գնումների մասին: Բայց նկատենք, որ քաղաքապետարանն իրեն այսպիսի շռայլություններ է թույլ տալիս այն դեպքում, երբ կառավարությունը գումար խնայելու համար օպտիմալացումներ է սկսել՝ կրճատելով պետական բյուջեի ծախսերը: Համաձայնեք՝ սիրուն չէ, մեղմ ասած»,-գրում է թերթը: