կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-23 19:56
Հասարակություն

Թող գնա Ղարաբաղում հող պաշտպանի, փակ շենքում հող չեն պաշտպանում. Էդգար Սողոմոնյանի ծնողները որդուց պահանջում էին հանձնվել

 Թող գնա Ղարաբաղում հող պաշտպանի, փակ շենքում հող չեն պաշտպանում. Էդգար Սողոմոնյանի ծնողները որդուց պահանջում էին հանձնվել

ՊՊԾ գնդի տարածքում էին Սասնա ծռերի  անդամներից Էդգոր Սողոմոնյանի ծնողները, ովքեր որդուց պահանջում էին հանձնվել: Էդգարի հայրը` Մերուժան Սողոմանյանը, ով հաշմանդամի անվասայլակին էր գամված, որդուն խնդրում էր հարգել իրեն,  ու թողնել այս ամենը  եւ վայր դնել զենքը: «Ինչ արել ես լավ ես արել , բայց հիմա քեզ ասում եմ` թող էս ամենը ու արի գնանք: Թե չէ սա իմ վերջին պահը կլինի»:

Էդգարը  ով կամուկացի մեջ էր, փորձում էր հորը համոզել, որ նա գնա տուն, ինչից Մերուժան Սողոմոնյանը վրդովվեց. «Հայրենիքը հայր բառից է: Հիմա ինքը իր հորը չի հարգում, հայրենիքը ո՞նց կհարգի»,- գոռում էր հուսահատ հայրը:

«Ինքը չգիտի ինչու է եկել էստեղ: Ասում ա` եկել եմ հողերը պաշտպանեմ, պաշտպանող ես` գնա Ղարաբաղում պաշտպանի, փակ շենքում հող չեն պաշտպանում»,- վրդովված հայտարարեց Էդգարի մայրը, ով խնդրում էր Վիտալի Բալասանյանին եւ մյուսներին  ազատ թողնել որդուն:  

Վիտալի Բալասանյանը , դիմելով Պավլիկ Մանուկյանին, հորդորեց բաց թողնել Էդգարին, միունույն ժամանակ հայտարարեց, որ իրենք պայմանավորվել են, որ խմբից ով ուզում է կամավոր զենքը վայր դնել, զինակիցները պետք է չընդդիմանան, Պավլիկ Մանուկյանն էլ ասաց, որ Էդգարը եթե ուզում է` կարող է գնալ:

Էդգարը հոր հետ չգնաց: Նրան պահեցին զինակիցները, որոնցից մեկը, դիմելով Մերուժան Սողոմոնյանին` ասաց. «Խի գիտես չեմ հասկանում էս գժությունդ ինչ ա: Գնա ստեղից»: